14740 դիտում
09:40 22-10-2021
Վանո Սիրադեղյանի «ծանր վերադարձը» Հայաստան կիրականացնեմ ես. Ռուզան Տոնոյան. «Ազատություն»
Վանո Սիրադեղյանի այրին` Ռուզան Տոնոյանը «Ազատությանն» է փոխանցել իր հայտարարությունը: «Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ կառավարությանը` հանձին` վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով ստեղծելու և աճյունը Հայաստան տեղափոխելու անկեղծ ջանքեր գործադրելու համար: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս օրերին անկեղծ ցավակցում և զորակցում են մեզ: Ուզում եմ տեղեկացնել, որ Վանո Սիրադեղյանի «ծանր վերադարձը» Հայաստան կիրականացնեմ ես։ Խնդրում եմ զերծ մնալ ավելորդ մեկնաբանություններից և շահարկումներից։
Ռուզան Տոնոյան»: «Ազատության» ճշտող հարցին` արդյո՞ք հստակ է Վանո Սիրադեղյանի աճյունը Հայաստան տեղափոխելու հարցը, Տոնոյանը միայն արձագանքեց. «Եթե հեռանկարները հստակ լինեին, «ծանր վերադարձ» չէի կոչի. «Ծանր լույս` ծանր վերադարձ»: Հարցին ինչո՞ւ որոշեց աճյունի վերադարձի հարցով ինքը զբաղվել, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ կառավարությունից նեղսրտած է, Վանո Սիրադեղյանի այրին միայն արձագանքեց. «Ոչ, կառավարությունից նեղսրտած չեմ», – չհստակեցնելով որոշման պատճառները: Խաչատուր Սուքիասյանն անդրադառնալով Սիրադեղյանի աճյունի տեղափոխման հարցին, ասել էր, որ Սիրադեղյանն արտասահմանում այլ անունով է ապրել. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վանո Սիրադեղյանը եղել է հետախուզման մեջ, Վանո Սիրադեղյանն իր անունով չի գործել այս կամ այն երկրում: Եվ այսօր բարդություններ կան… Տեխնիկական, իրավական խնդիր կա», – նշել էր Սուքիասյանը:

Նմանատիպ նյութեր
4519 դիտում
11:04 13-11-2021
Այսօր Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է. ծնունդդ շնորհավոր՛ր, Վանո Սիրադեղյան
7322 դիտում
19:26 18-10-2021
Վանո Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան. «Հրապարակ»
Այս բաժնից
1975 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)