211652_close_icon
views-count2633 դիտում article-date 20:56 17-10-2021

Ոչ միանշանակ ընդունվող մարդկային և քաղաքական կյանքում Վանոն միշտ էլ մնաց վառ ու տարբերվող. Նարինե Մկրտչյան

«Վանո Սիրադեղյանն է մահացել: Մարդիկ կան, որոնց մահվան հետ նրանց անունն ու կյանքն անհնար է կողք կողքի դնել: Վանոն այդպիսին է: Որքան էլ նրան չենք տեսել, լսել կարդացել տարագրությունից հետո վերջին 21 տարիներին, ամեն դեպքում, նրա կերպարը պարբերաբար հանրային քննարկումների կենտրոնում է եղել», իր ֆեյսբուքյան էջում գրել է Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը:

«Իր՝ ոչ միանշանակ ընդունվող մարդկային և քաղաքական կյանքում Վանոն միշտ էլ մնաց վառ ու տարբերվող: Վանոյի նկատմամբ հանրության վերաբերմունքը իրարամերժ ու հակասական է եղել թե՛ նրա կենդանության ժամանակ, թե՛ նաև նրա մահվանից հետո այս 1-2 օրում:

Նրան հայավարի են վերաբերում. կա՛մ ատում են, կա՛մ պաշտում: Երրորդ ճանապարհ չկա հայ ժողովրդի մեծամասնության համար, չկա նաև նրա կյանքն ու քաղաքական գործունեությունը սթափ, սառը գնահատելու, նրա ներդրումը հայոց անկախ պետականության մեջ արժևորելու ձգտումը:

Վստահ չեմ, որ այդ ձգտումը երբևէ կարթնանա հայ ժողովրդի կյանքում, որը 3000 տարի շարունակ միայն մահվան ժամանակն է ափսոսում ու գնահատում մարդուն և մահվան օրն էլ շարունակում ատել նրան:

Վանոն ապրեց և գործեց այդ ատելության և պաշտանմունքի հորձանուտում: Եվ նույնիսկ մահը չկանգնեցրեց այս հորձանքը: Եվ այս անկանգ հորձանքում դժվար է տեսնել-զգալ այն մեծ սերն ու ցավը, որ նա զգում էր Հայաստանի հանդեպ:

Այդ մեծ սերն ու ցավն էլ նա տարավ իր հետ: Այդ սերն ու ցավն էլ նա թողեց մեզ՝ ապրողներիս»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր