211652_close_icon
views-count1563 դիտում article-date 10:40 15-11-2016

«Հայկական վերածնունդը» առաջին ճաքերն է տալիս. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Արթուր Բաղդասարյանի կողմից ստեղծված և տարբեր կուսակցություններից ձուլված «Հայկական վերածնունդը», կարծես, իր առաջին ճաքերն է տալիս։ Եվ եթե նախկինում շշուկներ էին պտտվում քաղաքական կուլիսներում, ապա այսօր արդեն այդ մասին բարձրաձայնում է ՀՎԿ անդամ, «Հայկանդուխտ» ավանդապաշտ-ժողովրդավարական կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը։ Լրատվամիջոցների հետ զրույցում տիկին Ղազարյանը հայտարարել է, թե ՀՎԿ-ին միացած որոշ կուսակցությունների ղեկավարներ դժգոհություններ ունեն և մասնավորապես՝ դժգոհ են իրենց հանդեպ ՀՎԿ ղեկավարության վերաբերմունքից։ Նախկին ՕԵԿ-ական ՀՎԿ կարկառուն ներկայացուցիչներից, որոնք չցանկացան այս մասին խոսել, «Իրավունքին» վստահեցրին, թե «Հայկանդուխտի» հարցը լուծված է։ Ավելին՝ շուտով էլ չի բողոքի։ Թե ո՛րն է ՀՎԿ-ի կուսակիցներին լռեցնելու բաղադրատոմսը, դժվար է ասել, սակայն փաստ է, որ Ա. Ղազարյանի վերոնշյալ հայտարարությունից հետո, ՀՎԿ-ն հանդես եկավ պարզաբանմամբ, ավելի ճիշտ՝ սև աչքալուսանք տալով, թե «Հայկական վերածնունդ» կուսակցությունում այլ կուսակցություններ գոյություն չունեն, քանզի ՀՎԿ-ին միաձուլված կուսակցությունները՝ ՀՀ օրենսդրության համաձայն, գրեթե մեկ տարի է լուծարվել են և, հետևաբար, խոսել արդեն նախկին կուսակցությունների դուրս գալու մասին, աբսուրդ է։ Այնպես որ, ստացվում է եթե ՀՎԿ-ի հետ իրենց քաղաքական ապագան կապած կուսակցությունները փորձեն դուրս գալ ՀՎԿ-ական շարքերից, ապա կմնան լրիվ ձեռնունայն՝ առանց իրենց երբեմնի կուսակցությունների, որոնք ձուլել են՝ ի փառս Ա. Բաղդասարյանի»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր