3148 դիտում
09:43 16-11-2016
ԴԱՀԿ-ն օր օրի փլուզվում է. հնաբնակները հեռանում են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տևական ժամանակ է, ինչ լրատվամիջոցներն ահազանգում են, որ ԴԱՀԿ ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի «պաշտոնավարման» կարճ ժամանակահատվածում օր օրի կառույցը փլուզման է գնում։ ԴԱՀԿ գործելաոճից քաղաքացիների ավելացող բողոքների մասին բարձրաձայնեց նաև ՀՀ վարչապետը։
Կառույցի ներսում ևս մթնոլորտը խաղաղ չէ։ Վերջին օրերին ԴԱՀԿ-ից սկսել են հեռանալ նաև ծառայության հնաբնակներ, այդ թվում՝ բաժինների ղեկավարներ, որոնք այլևս չեն կարողացել հանդուրժել Հարությունյանին։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ որ ԴԱՀԿ ԺՊ-ի ապաշնորհ կառավարման հետևանքով ծառայությունից հեռացել են գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Ռոբերտ Ղազարյանը, ծառայության ՊԵԿ-ի պետ Վարդան Վարդանյանը, ֆինանսական բաժնի պետ Նարինե Մարգարյանը, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Գագիկ Հարությունյանը, Աշոտ Նավասարդյանի փեսա, Գեղարքունիքի մարզային բաժնի պետ Ռոբերտ Մինասյանը, միջազգային հարաբերությունների բաժնի պետ Աննա Հայրոյանը և այլք։ Մարդիկ, որոնք մշտապես տարբեր ղեկավարների հետ աշխատել են համակարգում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1820 դիտում
11:12 16-04-2019
Նոր կրճատումներ. ԱԺ աշխատակազմի հնաբնակները «ճամպրուկների վրա են նստած». «168 ժամ»
12195 դիտում
12:13 11-04-2016
ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը կապ չունի «Պանամայի թղթերի» հետ. ԴԱՀԿ լրատվական ծառայություն
1880 դիտում
15:45 25-02-2014
Հարսանյաց արարողության ժամանակ վերամբարձ կռունկը փլուզվում է. տեսանյութ
Այս բաժնից
1438 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
850 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»