211652_close_icon
views-count2824 դիտում article-date 14:42 16-11-2016

Ռուսաստանցիների 2/3-ը ցանկանում է Պուտինին կրկին նախագահի պաշտոնում տեսնել

Ռուսաստանցիների 2/3-ը կրկին ցանկություն ունի ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինին տեսնել նախագահի պաշտոնում։ Այդ են վկայում «Լևադա» կենտրոնի կողմից անցկացված հարցման արդյունքները, հաղորդում է Interfx-ը։ Նշվում է, որ 4 տարի առաջ նույն հարցումները ցույց էին տվել, որ 2018 թվականի նախագահական ընտրություններում հարցվածների միայն 34 տոկոսն էին կողմ, որպեսզի Պուտինը վերընտրվի նախագահի պաշտոնում, այժմ՝ 58 տոկոսը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ հարցվածների միայն 26 տոկոսն է գտնում, որ մինչև 2018 թվականը կարող է ուրիշ առաջնորդ հայտնվել, ով կկարողանա փոխարինել Պուտինին նախագահի պաշտոնում, 49 տոկոսը այդ դիրքորոշման հետ համաձայն չէ։ Հոկտեմբերին անցկացված հարցումը ցույց էր տվել, որ Պուտինի վարկանիշը ընթացիկ տարում հասել է առավելագույնին։

Նմանատիպ նյութեր