211652_close_icon
views-count12541 դիտում article-date 10:06 16-11-2016

Ֆլորա և ֆաունա՝ տրոլեյբուսում. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Պարզվում է՝ հայաստանցի վարորդները ոչ միայն ժամանակին Ռուսաստանում լավ բիզնես ունենալու մասին հեքիաթներ են պատմում, այլև կարող են բավականին ռոմանտիկ ու ստեղծարար լիներ: Օրինակ՝ մամուլի շենքի մոտ մշտապես կայանող տաքսու տարեց վարորդներից մեկը կոնֆետ է հյուրասիրում ուղևորներին՝ ասելով, որ քաղցր սպասարկում է իրականացնում։ Օրերս էլ տրոլեյբուսում «վարորդական» մեկ այլ ինքնատիպության ականատես եղանք։ Տրոլեյբուսի ներսում ոչ միայն արհեստական բույսեր էին փակցված, այլև դռան վրա նկարված էր հսկա պաստառ՝ Սևակի պատկերով ու բանաստեղծին վերագրված հետևյալ նախադասությամբ, «Էրնեկ գժերին, որ չեն գժվելու...»։ Սևակը՝ դեռ ոչինչ, գլխավերևում էլ մի հսկա կարիճ էր նկարված ու մաքրություն պահպանելու մասին խիստ նախազգուշացում արված»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր