211652_close_icon
views-count2011 դիտում article-date 16:03 14-12-2018

Շրջանառության մեջ են դրվել «Հին աշխարհի ֆլորա և ֆաունա» թեմային նվիրված նամականիշներ

ՀՀ ԳԱԱ Երկրաբանական թանգարանի շենքում դեկտեմբերի 14-ին «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց երկու նամականիշ՝ նվիրված «Հին աշխարհի ֆլորա և ֆաունա» թեմային: Նամականիշերն ունեն 220 և 280 ՀՀ դրամ անվանական արժեք: Նամականիշերը տպագրված են Ֆրանսիայի Cartor տպագրատանը` յուրաքանչյուրը 40 000 տպաքանակով: Նամականիշերի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը: 220 անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է արգենտինոզավր, իսկ 280 անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է տապեժարա: Նամականիշների մարումն իրականացրեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Արզումանյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Նմանատիպ նյութեր