211652_close_icon
views-count2074 դիտում article-date 15:47 16-11-2016

Հայաստանը ստորագրել է, բայց դեռ չի վավերացրել Ջրի և առողջության միջազգային արձանագրությունը

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը մասնակցել է Ժնևում անցկացվող «Ջրի և առողջության արձանագրության Կողմերի խորհրդակցություն` Անդրսահմանային ջրային հոսքերի և միջազգային լճերի պաշտպանության և օգտագործման կոնվենցիայի ներքո» խորագրով խորհրդաժողովին: Իր ելույթում փոխնախարարը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է, բայց դեռ չի վավերացրել Ջրի և առողջության արձանագրությունը: Սակայն այս ժամանակահատվածում մեր պետությունն արդեն ներկայացրել է երեք ազգային զեկույց արձանագրության համատեքստում գտնվող ոլորտների վիճակի ու զարգացման մասին և դրանք ներկայացրել Քարտուղարություն: «ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի և Ֆրանսիայի կառավարության աջակցությամբ իրականացվել է 9 շրջանների առկա վիճակի և նպատակային ցուցանիշների գնահատում, մշակվել է Արձանագրության վավերացման ճանապարհային քարտեզը: Ներկայում ՀՀ-ն իրականացնում է այդ թիրախային ցուցանիշների և դրանց կատարման ժամկետների թարմացման աշխատանքներ, ինչը կհաստատվի ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ և այդ գործընթացում ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի աջակցությունը շատ կարևոր է»,- նշել է Խաչիկ Հակոբյանը: Խորհրդաժողովի ժամանակ քննարկվել են ջրի հավասար մատչելիության, գլոբալ և տարածաշրջանային գործընթացներին և նախաձեռնություններին առնչվող հարցեր:

Նմանատիպ նյութեր