9950 դիտում
22:42 11-04-2017
ՆԱՏՕ-ն ևս մեկ քայլ մոտեցավ Ռուսաստանին. Թրամփը ստորագրել է Մոնտենեգրոյին ՆԱՏՕ ընդունելու արձանագրությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վավերացրել է Մոնտենեգրոն (Սև Լեռ, Черногория) ՆԱՏՕ ընդունելու արձանագրությունը: Այդ մասին հաղորդում է BBC ռուսական ծառայությունը, վկայակոչելով Սպիտակ տան հայտարարությունը:
Հատկանշանակ է, որ այս փաստաթուղթը ստորագրվում է ամերիկա-ռուսական լարված հարաբերությունների օրերին, երբ պետքարտուղար Թիլերսոնը Մոսկվայում վարում է բանակցություններ Սիրիայի հարցով:
Ռուսաստանը դեմ էր հանդես գալիս Մոնտենեգրոյի անդամակցությանը ՆԱՏՕ-ին և ՆԱՏՕ-ի ընդլայնմանը: Անցած տարի Մոնտենեգրոյի իշխանությունների կողմից բացահայտած խժդժություններում հայտնաբերվեց ռուս-սերբական հետք: Հայտարարվեց, որ մասնավորապես ծրագրվում էին [url=http://www.bbc.com/russian/news-37890865]գործողություններ[/url] Մոնտենեգրոյի ղեկավարության դեմ: Ռուսաստանն այդպիսով փորձում էր խոչընդոտել Մոնտենեգրոյի մուտքը ՆԱՏՕ:
Հիշեցնենք, որ Մոնտենեգրոն անջատվել է Սերբիայից 2006թ. հանրաքվեով: 2014-ին միացել է Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին, իսկ 2015-ից բանակցում է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: Բանակցություններն ավարտվել են 2016-ի մայիսին և 25 անդամ-երկրներն արդեն հաստատել են Մոնտենեգրոյին ՆԱՏՕ ընդունելու որոշումը:
Նմանատիպ նյութեր
2071 դիտում
15:47 16-11-2016
Հայաստանը ստորագրել է, բայց դեռ չի վավերացրել Ջրի և առողջության միջազգային արձանագրությունը
7286 դիտում
15:12 29-09-2017
Սուրեն Կարայանը և Ժենիս Կասիմբեկը ստորագրել են հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությունը
Այս բաժնից
1102 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
871 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1084 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին