211652_close_icon
views-count1321 դիտում article-date 09:20 18-11-2016

Գործարարները բողոքում են Արտակ Շաբոյանից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և գործարարների նոյեմբերի 11-ին կայացած հանդիպումից «Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ ՀՀ վարչապետը գործարարների հետ առանձնազրույց է ունեցել, որի ժամանակ վերջիններս հայտնել են իրենց մտահոգությունները տարբեր հարցերի շուրջ։ «Ժողովուրդ»–ը պարզեց, որ զրույցի թեմաներից մեկը եղել է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործունեությունը։ Այսպես՝ գործարար թևը Կ. Կարապետյանին դժգոհել է, որ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը անհիմն և առանց ստույգ փաստերի տուգանքներ է սահմանում։ Եվ «Երևան գարեջուր» ընկերությանը 110 միլիոն դրամով տուգանելու որոշումը, ըստ որոշ տեղեկությունների, կապված է հենց այս բողոքների հետ։ Ըստ երևույթին, վարչապետը «դաստիարակչական» զրույց է ունեցել Շաբոյանի հետ, վերջինս էլ որոշել է ավելի լավ «աշխատել»։ «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ չի բացառվում՝գործարարները հասնեն նրան, որ Արտակ Շաբոյանը լքի պաշտոնը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր