211652_close_icon
views-count2819 դիտում article-date 10:39 19-11-2016

«Սաս­նա ծռեր» խմբի 12 անդամների մասով նախաքննությունն ավարտվել է. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Հժ»-ի տեղեկություններով, ՊՊԾ գունդը գրաված «Սաս­նա ծռեր» խմբի 12 անդամների մասով երեկ նախաքննության ավարտ է հայտա­րարվել: Խոսքը մասնավորապես խմբի այն անդամների մասին է, որոնց մեղադրանքը մի քանի օր առաջ լրացվեց, խստացվեց: Մասնավորապես, Պավել Մանուկյանի, Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արեգ Կյուրերլյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Սմբատ Բարսեղյանի, Արմեն Բիլյանի, Սեդրակ Նազարյանի, էդվարդ Գրիգորյանի և Մխի­թար Ավետիսյանի մասով քրեական գործն անջատ­վել է մայր գործից: Նշենք, որ սովորաբար այսպիսի ծանր կամ առանձնապես ծանր գործերը քննվում են 8-10 ամիս: Երեկ ավարտվել է նաև ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով նախաքննությունը: Մասնավորա­պես Գևորգ Սաֆարյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Ներսես Պողոսյանի, Գալուտ Գրիգորյանի, Հովհաննես Պետրոսյանի և Հրայր Թոփչյանի նկատմամբ քրեական գործն անջատվել է մայր գործից: Մյուսների մասով նախաքննությունը շարունակվում է»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր