211652_close_icon
views-count3102 դիտում article-date 10:57 19-11-2016

«Սա նենգություն է իմ անձի նկատմամբ». ՕԵԿ պատգամավորը դիմել է դատարան. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտարարել էր, որ շուտով բացահայտելու է Գյումրիի հուդաներին: Ի պատասխան՝ Շիրակի մարզպետն ասել էր, որ հուդան իր իմանալով մեկն է եղել, այն էլ՝ Շիրակի մարզում չի եղել: Երեկ ԱԺ ճեպազրույցների ժամանակ մենք հետաքրքրվեցինք՝ ե՞րբ եք բացահայտելու հուդաներին և ո՞ւմ մասին է խոսքը: Հովհաննես Մարգարյանը պատասխանեց, որ ինքն էլ գիտի, որ միակն է եղել Հուդան, պարզապես դավաճաններին նկատի ունի. «Իսկ դավաճանները, չեմ կարծում, մեկն են: Հունվար ամսին դատաքննությունը սկսվելու է: Ես դիմել եմ դատարան, որպեսզի իմ անձի հետ կապված այդ ճղճիմ զրպարտությունը վեր բարձրացնեմ, և այն վիրավորանքը, այն տեսանյութը, որ տարածվեց, բոլոր փաստարկները կան, որ ակնհայտ նենգություն էր իմ անձի նկատմամբ, իրականության հետ ոչ մի աղերս չուներ: Բոլորիդ աչքերի մեջ նայեյով՝ ասում եմ՝ ես որևէ գործով որևէ անգամ դատապարտված չեմ եղել»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր