211652_close_icon
views-count6746 դիտում article-date 18:05 21-11-2016

ՀԵԱԽ ներկայացուցիչն ընտրվել է Եվրոպական երիտասարդական ֆորումի Ֆինանսական վերահսկողության հանձնաժողովի անդամ

Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի (ՀԵԱԽ) գլխավոր քարտուղար Լիլիթ Բեգլարյանը նոյեմբերի 17-20-ը Վարնայում կայացած Եվրոպական երիտասարդական ֆորումի (YFJ) գլխավոր ասամբլեայում ընտրվել է YFJ Ֆինանսական վերահսկողության հանձնաժողովի անդամ: Վարնայում կայացած ծրագրին մասնակցել է նաև ՀԵԱԽ ներկայացուցիչ Սոս Հակոբյանը: Եվրոպական երիտասարդական ֆորումը երիտասարդական կազմակերպությունների առավել մեծ հարթակ է Եվրոպայում: Այն աջակցում է երիտասարդներին հասարակական բոլոր գործընթացներին ակտիվորեն մասնակցելու հարցում: Իսկ Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը 2002 թ.-ից հանդիսանում է Եվրոպական երիտասարդական ֆորումի լիիրավ անդամ և մասնակցում է կառույցի կազմակերպած բոլոր ծրագրերին և ասամբլեաներին: Նշենք, որ Եվրոպական երիտասարդական ֆորումի Ֆինանսական վերահսկողության հանձնաժողովի կազմում ընտրվել է 3 անդամ, որոնցից մեկն էլ հետագայում կընտրվի որպես հանձնաժողովի նախագահ: Վարնայում կայացած հավաքի շրջանակներում ընտրվել է նաև YFJ խորհրդի նոր կազմը, ընդունվել է բանաձև ԵՄ երիտասարդական ռազմավարության վերաբերյալ, քվեարկություններ են անցկացվել անդամակցության հայտերի և կառույցի հետագա քաղաքականությանը վերաբերող փաստաթղթերի շուրջ, կազմվել են YFJ 2017-2019 թթ. աշխատանքային պլանն ու օրակարգը, հաստատվել է 2017թ.-ի բյուջեն: Որոշում է կայացվել անդամակցության հայտերի աշխատանքներով զբաղվող խորհրդատվական մարմնի ստեղծման վերաբերյալ: YFJ Ֆինանսական վերահսկողության հանձնաժողովի նորընտիր անդամ, ՀԵԱԽ գլխավոր քարտուղար Լիլիթ Բեգլարյանը նշել է, որ այս հաջողությունը ոչ միայն իրենն է և Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդինը, այլ ողջ հայ երիտասարդությանը, քանի որ այս ձեռքբերումը նոր հնարավորություններ կստեղծի հայ երիտասարդների համար միջազգային ամենաբարձր հարթակներում իրենց ձայնը բարձրացնելու և միջազգային խոշորագույն կառույցների հետ համագործակցության նոր ուղիներ մշակելու համար: [b]Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդ[/b]

Նմանատիպ նյութեր