211652_close_icon
views-count2969 դիտում article-date 16:19 26-04-2017

ՀԵԱԽ մասնակցությամբ Բրյուսելում կայացել է Եվրոպական երիտասարդական ֆորումի հավաքը

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում օրերս անցկացվել է Եվրոպական երիտասարդական ֆորումի (YFJ) անդամների խորհրդի հավաքը, որին մասնակցել են տարբեր երկրներից շուրջ 100 երիտասարդներ: Հավաքին Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը(ՀԵԱԽ) ներկայացրել է ՀԵԱԽ գլխավոր քարտուղար Լիլիթ Բեգլարյանը: Հավաքի մեկնարկային օրվա ընթացքում աշխատանքային օրակարգի հաստատումից հետո Եվրոպական երիտասարդական ֆորումի նախագահի կողմից զեկույց է ներկայացվել, որը վերաբերել է կայուն զարգացման հիմնախնդիրներին, երիտասարդական քաղաքականությանը, երիտասարդների իրավունքներին և նրանց շրջանում գործազրկության խնդրին, ինչպես նաև հանդուրժողականության ինստիտուտին: Հաջորդիվ ներկայացվել է YFJ ֆինանսական վերահսկողության հանձնաժողովի տարեկան հաշվետվությունը: Հիշեցնենք, որ 2016թ.-ին ՀԵԱԽ գլխավոր քարտուղարն ընտրվել է այս հանձնաժողովի անդամ: Հավաքի շրջանակներում ընտրվել է YFJ նոր գլխավոր քարտուղար, որին հաջորդել է Եվրոպայի խորհրդի երիտասարդության հարցերով խորհրդատվական խորհրդի նոր կազմի ընտրությունը: Նշենք, որ YFJ այս հավաքի ընթացքում Լեհաստանի երիտասարդության ազգային խորհուրդը դարձել է YFJ աֆիլացված անդամ, իսկ Հունգարիայի երիտասարդության ազգային խորհուրդը՝ լիիրավ անդամ: [b]Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդ [/b]

Նմանատիպ նյութեր