1036 դիտում
19:11 01-12-2015
Մադրիդում կայացավ Եվրոպական երիտասարդական ֆորումի խորհրդի նիստը ՀԵԱԽ-ի մասնակցությամբ
Օրերս Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացվեց Եվրոպական երիտասարդական ֆորումի անդամների խորհրդի նիստը, որտեղ Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը (ՀԵԱԽ) ներկայացնում էր ՀԵԱԽ գլխավոր քարտուղար Լիլիթ Բեգլարյանը:
Նախաձեռնության նպատակն էր մասնակից նոր անդամներին ներկայացնել Եվրոպայում առկա կառույցների ինստիտուցիոնալ համակարգը, որում գործում է Եվրոպական երիտասարդական ֆորումը, ինչպես նաև քննարկել մի շարք օրակարգային և կազմակերպչական հարցեր:
Ծրագրի ընթացքում քննարկման դրվեցին մի շարք բանաձևեր: Խոսվեց անդամներից մի քանիսի քվեարկության իրավունքների վերականգնման, օրակարգի և աշխատանքային մեթոդների հստակեցման, ինչպես նաև խորհրդի և քարտուղարության աշխատանքների վերլուծության մասին:
Ծրագրի ընթացքում քննարկումներ եղան երիտասարդական քաղաքականությունների որակի, ոչ ֆորմալ կրթության ճանաչման և օրինականացման գործիքների կիրառման, Եվրոպայում փախստականների վիճակի և ուսանողության հետ կապված ռիսկերի վերաբերյալ:
Քննարկումներն ամփոփվեցին լիագումար նիստով, որն էլ եզրափակվեց ֆինանսական վերահսկողության հանձնաժողովի և անդամագրության հարցերով զբաղվող խորհրդատվական մարմնի անդամների ընտրությամբ և հետագա քաղաքականության մշակմամբ, ինչպես նաև դրա վերաբերյալ բանաձևի ընդունմամբ:
Հիշեցնենք, որ Եվրոպական Երիտասարդական Ֆորումը երիտասարդական կազմակերպությունների մեծ հարթակ է Եվրոպայում: Անկախ, ժողովրդավարական, երիտասարդների կողմից կառավարվող այս կառույցը ներկայացնում է 100 ազգային երիտասարդական խորհուրդների և միջազգային երիտասարդական կազմակերպությունների ամբողջ մայրցամաքում: Ֆորումը աջակցում է երիտասարդներին ակտիվորեն մասնակցելու հասարակության կյանքի բոլոր գործընթացներին:
Հայաստանի երիտասարդության ազգային խորդուրդը 2002թվականից Եվրոպական Երիտասարդական Ֆորումի լիիրավ անդամ է:
[b]Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
2966 դիտում
16:19 26-04-2017
ՀԵԱԽ մասնակցությամբ Բրյուսելում կայացել է Եվրոպական երիտասարդական ֆորումի հավաքը
6743 դիտում
18:05 21-11-2016
ՀԵԱԽ ներկայացուցիչն ընտրվել է Եվրոպական երիտասարդական ֆորումի Ֆինանսական վերահսկողության հանձնաժողովի անդամ
1932 դիտում
18:25 15-09-2016
ՀԵԱԽ-ի մասնակցությամբ կայացել է Սևծովյան տարածաշրջանային համագործակցության երիտասարդական հավաքը