3442 դիտում
21:12 21-11-2016
Մեկնարկել է Երևանի արտաքին գովազդի առաջին միջազգային փառատոնը
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ նոյեմբերի 20-25- ը մայրաքաղաքում կանցկացվի Երևանի արտաքին գովազդի առաջին փառատոնը, որի մանրամասներն են ներկայացրել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին
ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը և փառատոնին մասնակցելու նպատակով Երևան ժամանած աշխարհի առաջատար գովազդային գործակալությունների`DDB -ի, - BBDO-ի, Saatchi&Saatchi -ի, Zeno Group -ի արտ-տնօրենները: Նրանք ուսումնասիրելու են վերջին տարիներին ստեղծված հայրենական արտադրության գովազդային նմուշները, գնահատելու են դրանք և կազմակերպելու են մրցանակաբաշխություն, որն առավելագույն անաչառ դարձնելու համար էլ հրավիրվել են միջազգային խոշոր փառատոների մեծ փորձ ունեցող ոլորտի առաջատար մասնագետները:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշել է, որ «Երևանի արտաքին գովազդի փառատոն 2016 »-ի նպատակը մեր երկրում գովազդի ոլորտի զարգացման խթանումն է, ինչպես նաև հեռանկարում հայկական արտադրության գովազդային նմուշները միջազգային շուկայում ներկայացնելը:
Այս օրերին Երևան ժամանած ոլորտի փորձագետները Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համատեղ կանցկացնեն վարպետության դասեր: Դրանց կմասնակցեն ինչպես գովազդային մասնագետները, այնպես էլ ոլորտով հետաքրքրված ուսանողները: Այդ կերպ նրանք կներգրավվեն գովազդային դաշտի հետագա զարգացումներին`ձեռք բերելով համապատասխան փորձ ու գիտելիքներ: Փառատոնի ժամանակ կկազմակերպվեն գիտաժողովներ, որոնց ընթացքում հայկական առաջատար ընկերությունները, ոլորտի պատասխանատուներն ու միջազգային գործընկերները կքննարկեն առկա խնդիրները`փորձելով գտնել դրանց լուծման տարբերակները:
Փառատոնի մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 25-ին՝ ի հայտ բերելով տարբեր անվանակարգերի հաղթողների անունները և վերջին տարիների լավագույն աշխատանքները: Հատուկ անվանակարգ է սահմանվել Երևանի քաղաքապետարանի լավագույն գործընկերոջ համար, իսկ սոցիալական լավագույն գովազդ անվանակարգում հաղթանակը կշնորհվի երկու ընկերությունների. մեկին կորոշի ժյուրին, իսկ երկրորդը պարզ կդառնա հանրային քվեարկությամբ:
Արազ Բաղդասարյանը նաև տեղեկացրել է, որ փառատոնին մասնակցելու համար Երևան են ժամանել քույր քաղաքների այլ կազմակերպությունների և ոլորտի ներկայացուցիչներ:
Մամուլի ասուլիսի ընթացքում փառատոնի մասին տեսակետներ են արտահայտել Երևան հրավիրված գովազդային ընկերությունների արտ-տնօրենները: Ըստ նրանց, դատելով ոլորտի նկատմամբ մեծ հետաքրքրությունից, ուշագրավ աշխատանքներ շատ կլինեն, հետևաբար նաև դյուրին չի լինի հաղթողներին որոշելը: Հյուրերն առանձնակի կարևորել են նաև հանգամանքը, որ, ի տարբերություն այլ երկրներում մասնավոր ընկերությունների կողմից կազմակերպվող նմանատիպ փառատոների, Երևանում այն անցկացվում է պետական կառույցի կողմից` ի դեմս Երևանի քաղաքապետարանի:
Գովազդային խոշորագույն ընկերությունների արտ-տնօրենները բարի երթ են մաղթել փառատոնին, որն ամենայն հավանականությամբ մայրաքաղաքում կդառնա ավանդական:
Նմանատիպ նյութեր
2169 դիտում
15:10 22-11-2017
Մեկնարկել է Երևանի արտաքին գովազդի 2-րդ միջազգային փառատոնը
2461 դիտում
20:12 21-11-2017
Նոյեմբերի 21-26-ը մայրաքաղաքում կանցկացվի «Երևանի արտաքին գովազդի» 2-րդ միջազգային փառատոնը
2854 դիտում
20:28 20-11-2017
Նոյեմբերի 21-26-ը մայրաքաղաքում կանցկացվի Երևանի արտաքին գովազդի երկրորդ փառատոնը
Այս բաժնից
868 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
883 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»