211652_close_icon
views-count2467 դիտում article-date 11:06 22-11-2016

Միավորվում են «Քաղաքացիական պայմանագիրը» և «Հանրապետություն» դաշինքը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «2017թ. ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր քաղաքական դաշտը դաշինքներ կազմելու ակտիվ քննարկումների մեջ է: Քննարկվում է դաշինքների մի քանի սցենար, ամենահավանական տարբերակը «Քաղաքացիական պայմանագիր» - «Հանրապետություն» դաշինքի սցենարն է. Այս ուժերին հնարավոր է միանա նաև Եվրաասոցացման ջատագով «ժառանգություն»-ը, որը նախօրեին քաղխորհրդի ընդլայնված նիստ է անցկացրել և հայտարարել ընդդիմադիր դաշտի միավորման անհրաժեշտության մասին, թեպետ «Ժառանգության» մասով միանշանակ չէ «Քաղաքացիական պայմանագրի» ցանկությունը: Չի բացառվում, որ այլ ուժեր ևս միանան այս դաշինքին»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր