2598 դիտում
16:13 22-11-2016
Ամստերդամում տեղի է ունեցել Հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նոյեմբերի 13-ին Ամստերդամի համալսարանի Հատուկ ժողովածուների թանգարանի սրահում տեղի ունեցավ հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի հրատարակության 350-ամյա հոբելյանին նվիրված խորհրդաժողով, որն էլ տվեց երկշաբաթյա ցուցահանդեսի մեկնարկը: Միջոցառմանը ներկա էին Նիդերլանդների քաղաքական, գիտական շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչներ, երկրի տարբեր եկեղեցական կառույցների առաջնորդներ:
Ներկաներին իրենց ողջույնի խոսքը հղեցին Վահան Ավագյանը՝ Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցու վարչության անունից, Ամստերդամի համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Խերտ տեն Դամը, Հատուկ հավաքածուների թանգարանի տնօրեն Ստեֆ Սխոլտենը և Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը:
Հայ տպագրության պատմության շրջադարձային էջերից մեկին նվիրված հոբելյանի կապակցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հատուկ ուղերձն ընթերցեց Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, որում, մասնավորապես, ասված էր.«Աստվածաշնչի հայերեն առաջին տպագրությունը խորհրդանշական է նաև նրանով, որ այն իրագործվեց հայ ժողովրդի լուսավորման գործին լծված մի խումբ նվիրյալների անշեղ ջանքերի շնորհիվ: Սուրբ թարգմանիչ վարդապետների պատգամին հավատարիմ՝ նրանք հայ ժողովրդի բարօրությունն ու առաջընթացը տեսնում էին կրթության և գիտության մեջ: Եվ այդ արժեքները երբեք չեն կորցնելու իրենց արդիականությունը մեզ համար»: Դեսպան Աղաջանյանն, իր հերթին, ընդգծեց հոբելյանի խորհրդանշական իմաստը, մասնավորապես, հայ ինքնության պահանման տեսանկյունից:
Նիդերլանդներում Հայ Առաքելական եկեղեցու Արևմտյան Եվրոպայի Հայրապետական փոխանորդ պատվիրակ Հայր Արեն վարդապետ Շահինյանը ներկայացրեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ հոբելյանի առիթով հղած կոնդակը:
Ելույթով հանդես եկավ նաև Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր,
«Քրիստոնեական միություն» կուսակցությունը ներկայացնող Յոել Ֆորդեվինդը:
Աստվածաշնչի տպագրության պատմության վերաբերյալ հետաքրքիր մանրամասներ ներկայացրեց Աննա Մաթարը:
Խորհրդաժողովի ավարտին հիմնական բանախոսները, Հայփոստ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանի առաջնորդությամբ, մարեցին «Կրոն. Հայերեն առաջին Աստվածաշնչի 350-ամյակը` Ոսկան Երևանցու տպագրությամբ» նամականիշը:
Տեղեկանք. Միջոցառումը կազմակերպել էր Ամստերդամի «Սուրբ Հոգի» Հայ Ա ռաքելական եկեղեցու վարչությունը, Սուրբ Գրիգոր Նարեկացի դպրոցի տնօրինությունը՝ Ամստերդամի համալսարանի հատուկ ժողովածուների թանգարանի հետ համատեղ՝ ՀՀ մշակույթի նախարարության և Նիդերլանդներում ՀՀ դեսպանության աջակցությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1435 դիտում
21:48 14-08-2024
Մատենադարանին է նվիրաբերվել հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի օրինակը
Այս բաժնից
601 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
484 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
307 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը