211652_close_icon
views-count1086 դիտում article-date 17:00 13-04-2015

Հովհաննես Այվազովսկու և հայկական առաջին տպագիր Աստվածաշնչի հոբելյանների հայտերը կներառվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանների ցանկում

1956 թվականից սկսած` ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր մասնակցությունն ունի անդամ պետու­թյունների կողմից նշվող պատմական իրադարձությունները կամ հայտնի մարդկանց հո­բելյանները հանրահռչակելու գործում: Այդ նպատակով յու­րաքանչյուր 2 տարվա համար հաստատվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների օրացույցները, որոնք կազմվում են անդամ երկրներից ստացված` համապատասխան հիմնավորմամբ հայտերով: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր քարտուղարի արտաքին հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի հարցով օգնական Էրիկ Ֆալտի տեղեկացմամբ` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից պատրաստված` Հովհաննես Այվազովսկու ծննդյան (Թեոդոսիա, 1817 թ.) 200-ամյակի և Հայկական առաջին տպագիր Աստվածաշնչի ստեղծման (Ամստերդամ, 1666 թ.) 350-ամյակի հայտերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2016-2017 թվականների հոբելյանների ցանկում: «Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակը» անվանակարգը ներկայացվել է Ռուսաստանի Դաշնության հետ, Իտալիայի աջակցությամբ: «Հայկական առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակը» անվանակարգի ներկայացմանն աջակցել են Ֆրանսիան և Նիդերլանդների Թագավորությունը: Ըստ կանոնակարգի` հայտերը վերջնական հաստատման ընթացակարգով կներկայացվեն Գործադիր խորհրդի, այնուհետև` Գլխավոր գագաթաժողովի հաստատմանը:

Նմանատիպ նյութեր