211652_close_icon
views-count2538 դիտում article-date 09:03 24-11-2016

Սփյուռքի նախարարությունում խախտումներ են արձանագրվել, 4 մլն դրամ անհետ կորել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վերահսկիչ պալատը ընթացիկ տարվա մարտի 30-ից մինչև սեպտեմբերի 1-ը ուսումնասիրություններ է իրականացրել ՀՀ սփյուռքի նախարարությունում, որոնց արդյունքում խախտումներ են արձանագրվել: «Ժողովուրդ»-ը ՎՊ-ի կողմից բացահայտված փաստաթղթերից տեղեկացավ, որ Սփյուռքի նախարարությունը «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ին «Հայերն այսօր» էլեկտրոնային օրաթերթի և էլեկտրոնային գրադարանի պահպանման ծախսերի համար յուրաքանչյուր տարի հատկացրել է 30 մլն 36 հազար դրամ: Իսկ ««Հայկական սփյուռք» տարեգրքի հրատարակում» ծրագրով 2015 և 2016 թվականներին նախարարությանը յուրաքանչյուր տարի հատկացվել է 82 մլն դրամ: Նախարարության կողմից անցկացված մրցույթին հաղթող ճանաչված «Աստղիկ Գրատուն» ՍՊԸ-ն, որի գնային առաջարկը կազմել է 7 մլն 761 հազար 600 դրամ 2100 հատ տարեգիրք հրատարակելու պայմանագիր է կնքել: Բայց 2100 հատ «Հայկական սփյուռք 2014» տարեգրքերից բաշխել է 1025-ը, 1075 հատը՝ մոտ 4 մլն դրամ արժեքով «անհետ կորել են»: Ասել է թե՝ անպիտան ծախս է եղել»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր