211652_close_icon
views-count1830 դիտում article-date 11:47 24-11-2016

Չինաստանում էլեկտրակայանի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի

Չինաստանի Ցզյանսի նահանգի Ֆենչեն քաղաքում փլուզվել է կառուցվող էլեկտրակայանը, հաղորդում է Ria Novosti-ն։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 40 մարդ։ Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 07։00-ին։ Հաղորդվում է, որ փլուզվել է կյանի հովացնող աշտարակը։ Դեպքի վայրում, փլատակների տակ դեռ մարդիկ կան։ Փրկարարական աշխատանքներին ներգրավված է ավելի քան 300 փրկարար, 9 շուն, 2 անօդաչու սարք։

Նմանատիպ նյութեր