211652_close_icon
views-count3226 դիտում article-date 10:13 14-09-2019

Բաքվում կա նոր մակարդակի վստահություն վարչապետ Փաշինյանի մտադրությունների վերաբերյալ. Մեթյու Բրայզա․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Անմիջապես հեղափոխությունից հետո՝ իշխանությունը ստանձնելու սկզբնական փուլում, որոշ դրական տեղաշարժեր էին նկատվում բանակցային գործընթացում, վերսկսվել էին հանդիպումները, բանակցությունները ղեկավարների և նախարարների մակարդակով, կային դրական փոփոխություններ: Մի քանի ամիս առաջ այն հայտարարությունը, որն արեցին կողմերն ամիսներ շարունակվող բանակցությունների արդյունքում, հասարակություններին խաղաղության նախապատրաստելու, վստահությունն ամրապնդող միջոցառումներ իրականացնելու մասին, որոնք կամրապնդեին հրադադարի ռեժիմը շփման գծի ողջ երկայնքով, ինձ համար ամենաէական առաջընթացն էր վերջին տարիների ընթացքում: Ես գիտեմ, որ Բաքվում ամենաբարձր մակարդակով կա նոր մակարդակի վստահություն վարչապետ Փաշինյանի մտադրությունների հարցում: Ես գիտեմ, որ Բաքվի ամենաբարձր իշխանությունները ցանկանում են առաջ շարժվել վարչապետ Փաշինյանի հետ կարգավորման հարցում, բայց մշտապես կա կասկած՝ արդյո՞ք վարչապետ Փաշինյանը կկարողանա արդյունավետորեն կոնսոլիդացնել իր սեփական քաղաքական ուժը, քանի որ հին համակարգն աշխատում է իր դեմ, շարունակվում է մրցակցությունը, ճնշումները: Ուստի կարծում եմ, որ այս հարցն է ներկայումս դանդաղեցրել առաջընթացը և ճնշում է վարչապետ Փաշինյանին»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին փոխտեղակալ, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Բաքվում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Մեթյու Բրայզան: Նրա խոսքով՝ սա 20 տարիների խնդիր է, և երբ Լևոն Տեր-Պետրոսյանը մոտ էր բեկմանը, կրկին հայտնվեց հսկայական ճնշումների ներքո, ինչին հետևեց ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունը: «Այնուհետև Սարգսյանի կառավարման օրոք մի քանի տարի առաջ ևս կար իրավիճակ, երբ կողմերը մոտ էին բեկման՝ Պուտինն Ապրիլյան պատերազմից հետո ներկայացրել էր ուշագրավ առաջարկներ, որին հետևեց ՊՊԾ գնդի գրավման ճգնաժամը: Նույնը տեղի է ունենում Փաշինյանի հետ, նորություն այս ամենում չկա»,- ասել է նա: Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների՝ Արցախը բանակցությունների կողմ դարձնելու մասին հայտարարություններին, ապա Բրայզան ասել է, որ Ադրբեջանը հավանություն չի տալիս այդ առաջարկին: «Բայց սա բանակցություն է, բանակցային գործընթացում պետք է տաս ու վերցնես, և, եթե ինչ-որ բան ցանկանում ես մյուս կողմից, ապա պետք է առաջարկելու բան ունենաս: Կարծում եմ՝ ներկայումս Ադրբեջանն ասում է. «Իսկ ի՞նչ կստանանք, եթե մենք անենք մի բան, որը չենք ցանկանում անել»: Այսինքն՝ կա գին, որը պետք է վճարել այդ կարևոր քայլի դիմաց: Բայց դա երկու կողմերի գործն է»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր