211652_close_icon
views-count4819 դիտում article-date 13:55 24-11-2016

Վարչապետ. «Ինձ հոգեհարազատ է ՀՀԿ-ի գաղափարախոսությունը». aravot.am

Վարչապետ Կարեն Կարապետյանն ՀՀԿ-ին իր անդամակցելու մասին հայտարարությունից հետո մեկնաբանեց, թե ինչու է նման որոշում կայացրել. «1-ին՝ վարչապետի պաշտոնին ինձ հրավիրել է hանրապետության նախագահ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, հայտնում է[url=http://www.aravot.am/2016/11/24/830084/] aravot.am[/url]-ը։ 2-րդ՝ յուրաքանչյուր կառավարություն պետք է ունենա քաղաքական հենարան, եւ մեր կառավարությունը եղել է առաջին հերթին ՀՀԿ կառավարությունը: 3-րդ՝ եթե նույնիսկ հաշվի չառնենք իմ նշած առաջին երկու կետերը, ոմանց մոտ կարող է լինել տեսական հարցադրում՝ ինչո՞ւ չենք ստեղծել մեկ այլ կուսակցություն, որը կլիներ մեր քաղաքական հենարանը: Ուղղակի դա արդարացված չէր լինի: Ունենալով Արցախի հիմնահարց եւ երկրի անվտանգությանն ուղղված սպառնալիքներ՝ մենք պետք է խուսափենք հնարավոր բոլոր դեստաբիլիզացիոն գործընթացներից ու զարգացումներից: 4-րդ՝ ո՞ր կուսակցությունը կարող է լինել փոփոխությունների իրականացման քաղաքական հենարան: Ըստ իս՝ ՀՀԿ-ն, քանի որ ինձ հոգեհարազատ է կուսակցության պահպանողական գաղափարախոսությունը, եւ այնտեղ ինձ համար ընդունելի բազմաթիվ մարդիկ կան»: Պարոն Կարապետյանի խոսքերով՝ վարչապետի պաշտոնին հրավիրվելու պահին ու դրանից հետո իր առջեւ դրված հիմնական խնդիրը եղել է այն, որ անհրաժեշտ է շատ բան փոխել տնտեսական ու սոցիալական կյանքում, առավել եւս՝ պետական կառավարման համակարգում: «Իսկ դա նշանակում է՝ փոփոխությունները պետք է սկսենք մեզանից»,- ասաց Կարեն Կարապետյանը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2016/11/24/830084/]կայքում[/url]

Նմանատիպ նյութեր