211652_close_icon
views-count1577 դիտում article-date 10:43 25-11-2016

ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին չի հաջողվել ներգրավվել ԲՀԿ ցուցակում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ընտրություններին ընդառաջ ցուցակների շուրջ փոթորկումները սկսվել են: ԲՀԿ-ում իրավիճակն ավելի սրված է, քանի որ մինչ Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձի վերաբերյալ հայտարարությունները, արդեն իսկ որոշ ուրվագծումներ տեղի էին ունեցել: Այդ ցուցակում տեղ էին գտել ինչպես ԲՀԿ-ն լքած, ապա մտքափոխված պատգամավորներ, այնպես էլ այլ խմբակցություններ լքածները: Վերջիններիս շարքում էր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, ով իր մտերիմների շրջանում վստահեցրել էր, որ Նաիրա Զոհրաբյանն իրեն խոստացել է տեղավորել ԲՀԿ ցուցակում: Մեր տեղեկություններով՝ օտարների հնարավոր ներգրավումը ԲՀԿ ցուցակում դժգոհության տեղիք է տվել և Ծառուկայնին ավելի մտերիմները պնդել են սրբագրել ցուցակը, որի հետևանքով դուրս է մնացել նաև Լյուդմիլա Սարգսյանը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր