211652_close_icon
views-count2351 դիտում article-date 11:28 25-11-2016

Եթե ասեմ, օրինակ՝ «Էս Տարոնը…», ապա միանգամից բոլորը կաշխուժանան. Արամ Աբրահամյան. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Երբ քաղաքական գործիչն ասում է, որ տվյալ պետական գերատեսչությունում կա 100 ավտոմեքենա և ամեն մեկն արժե 200 հազար դոլար, դա պետք է ընկալել ոչ թե ուղիղ, այլ մետաֆորիկ իմաստով: Այսինքն՝ «նախարարությունն ունի բազմաթիվ շքեղ մեքենաներ, որոնց անհրաժեշտությունն իրականում չկա», ինչը շատ հավանական է: Թե իրականում որքան մեքենա կա այս կամ այն նախարարության կամ, ասենք, Կենտրոնական բանկի բալանսում, և ինչին են դրանք ծառայում՝ հայտնի չէ: Այդ տեղեկությունը պետք է դնել տվյալ գերատեսչության պաշտոնական կայքում՝ այդպիսով խոսակցությունն ավելի առարկայական կդառնա: Ես հասկանում եմ մարդկանց ցանկությունը որևէ՝ ընկերական, ընտանեկան, ֆեյսբուքյան, թե քաղաքական լսարանի առջև որևէ վատ բան ասելու: Որովհետև եթե ես ասեմ՝ «ինչ հրաշալի աշուն է», ապա դա «հետաքրքիր» խոսակցության խթան չի դառնա: Բայց եթե ես ասեմ, օրինակ՝ «Էս Տարոնը…», ապա միանգամից բոլորը կաշխուժանան և կսկսեն ակտիվորեն միջամտել խոսակցությանը՝ «բա այսինչը», «բա այնինչը», «էն օրը ինտերնետում այսինչն եմ կարդացել», «բա իմացար՝ էն օրը բաջանաղս ասում էր…»: Եվ այս խոսակցության շուրջ մարդիկ հրաշալի ժամանակ կանցկացնեն: Նման գողտրիկ, ջերմ մթնոլորտ ստեղծելու համար պետք է պարզապես որևէ հայտնի դեմքի մասին որևէ վատ բան ասել: Բայց իրականում այնքան բան կա ասելու, որ հնարելու կարիք բացարձակապես չկա»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր