2487 դիտում
20:53 13-10-2022
Եթե իրավիճակը «խոլոստոյ» թողնվի, ինչպես հիմա է, ապա պարզ ասեմ՝ փրկվելու շանս չենք ունենա. Տիգրան Աբրահամյան
ՀՀ ԱԺ «պատիվ ունեմ» խմբակցության քարոտւղար Տիգրան Աբրահամյանը գում է. «Արցախի հետագա ճակատագիրը բացի արտաքին մեծ ազդեցությունից մեծապես կախված է Արցախի ներսում իրական իրադրության ճիշտ գնահատումից և դրան համարժեք գործելուց։
Եթե իրավիճակը «խոլոստոյ» թողնվի, ինչպես հիմա է, ապա պարզ ասեմ՝ փրկվելու շանս չենք ունենա։
Ե՛վ կառավարման, և՛ անվտանգային, և՛ սոցիալ-տնտեսական առումով պետք է գնալ արմատական փոփոխությունների, ընդ որում՝ աչքի տակ ունենալով սցենարային զարգացման տարբեր իրավիճակները։
Եվ ամենակարևորը՝ արցախցիների հետ պետք է ներսում անկեղծ խոսել, որպեսզի մարդիկ պատրաստ լինեն ամենաբարդ, ամենածանր իրավիճակներին, հասկանան, թե ինչ է կատարվում Արցախի ու իրենց շուրջ, գիտակցեն, թե հանուն ինչի են գնում զրկանքների և ինչ ակնկալիքներով։
Չնայած անհուսալի թվացող իրավիճակների, բեկում մտցնելու հնարավորություն դեռևս կա, բայց դա մեծ աշխատանք է պահանջում՝ կոմպետենտ մարդկանց ներգրավման և եղած սուղ ռեսուրսների մոբիլիզացիայի միջոցով։
Այդ ճանապարհին գործընթացներից պետք է դուրս թողնել աթոռապաշտներին, արկածախնդիրներին, դժվար պահերին փախչողներից և, իհարկե, ՀՀ իշխանություններից սնվող/ուղղորդվողներին»։

Նմանատիպ նյութեր
2351 դիտում
11:28 25-11-2016
Եթե ասեմ, օրինակ՝ «Էս Տարոնը…», ապա միանգամից բոլորը կաշխուժանան. Արամ Աբրահամյան. «Առավոտ»
1147 դիտում
20:28 24-11-2023
Եթե 2018-ի հեղափոխությունը չլիներ, այսօր Հայաստանն անկախ լինելու շանս չէր ունենա․ վարչապետ
1425 դիտում
12:13 16-12-2020
Մի պարզ հարցի մինչև հիմա իշխանությունը չի պատասխանել՝ որքան անհետ կորած մարդ կա. Տիգրան Աբրահամյան
Այս բաժնից
631 դիտում
18:05 24-10-2024
Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է Գերմանիայի դեսպանին
487 դիտում
17:53 24-10-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան-Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին
619 դիտում
17:31 24-10-2024
Քննիչն ու դատախազը պետք է սարսափեն դատական ակտը չկատարելու մտքից. փաստաբան