211652_close_icon
views-count3024 դիտում article-date 19:10 28-11-2016

Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդի կարգադրությամբ թեմում նոր նշանակումներ են կատարվել

Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդ` Հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանի կարգադրությամբ թեմում նոր նշանակումներ են կատարվել: Ս.թ. նոյեմբերի 5-ից Արժանապատիվ Տ. Բարթուղիմեոս քահանա Հակոբյանը ազատվել է Վառնայի <<Ս. Սարգիս>> եկեղեցու հոգևոր հովվի պաշտոնից և նշանակվել թեմի փոքր ծխերի` Դոբրիչի, Շումենի, Սիլիստրայի, Սլիվենի, Խասկովոյի, Ստարա Զագորայի և Պազարջիկի հայկական եկեղեցիների այցելու հովիվ: Միաժամանակ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրամանով Բուլղարիայում հոգևոր ծառայության կոչված Արժանապատիվ Տ. Հրաչյա քահանա Գյոզալյանը նշանակվել է Վառնայի Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ: ՔԱՀԱՆԱՅԻՑ ԺՈՂՈՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՅՈՑ ԹԵՄՈՒՄ Ս.թ. նոյեմբերի 19-ին, Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդարանում, օրհնությամբ և նախագահությամբ Առաջնորդ` Հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանի, տեղի ունեցավ Քահանայից ժողով, որին ներկա էին թեմի հոգևորականները: Ժողովի ընթացքում քննարկվեցին եկեղեցական-ծիսական, հրատարակչական, թեմական մի շարք հարցեր: Որոշվեց ձեռնարկել աշխատանքներ թեմում հոգևոր, ազգային-եկեղեցական կյանքի աշխուժացման ուղղությամբ: Քահանայից ժողովը միաձայն որոշեց առավել հաճախադեպ կազմակերպել ուխտագնացություններ դեպի սրբավայրեր Հայաստանում և Սփյուռքի հարևան թեմերում, ինչպես նաև Երուսաղեմում: Ուխտագնացությունների կազմակերպման պատասխանատու նշանակվեց Արժ. Տ. Բարթուղիմեոս քահանա Հակոբյանը: Առաջնորդ Հայր Սուրբը ողջունեց վերջին շրջանում քահանաների կողմից նախաձեռնված հավատացյալների փոխայցելությունները ծուխեր և հոգևոր հայրերեին հորդորեց շարունակել այդօրինակ հանդիպումները: Կարևորվեցին նաև հոգևորականների այցելությունները հիվանդներին, տկարներին, հայ բանտարկյալներին: Քահանայից ժողովը վերահաստատեց ամեն տարվա դեկտեմբեր ամսվա առաջին տասնօրյակում տարեկան հաշվետվություն ներկայացնելու և հունվարի 5-ին Նուռօրհնեք կատարելու որոշումը: Միաժամանակ որոշվեց նույնականացնել Թեմում գործածվող բլանկները: Աշխատանքների ղեկավարությունն ստանձնեց Արժ. Տ. Հրաչ քահանա Մուրադյանը: Նկատի ունենալով, բավական ժամանակ ուշադրության արժանացած` Բուլղարիայի հայոց թեմի պատմություն ունենալու հարցը, որոշում ընդունվեց նպատակային աշխատանքներ տանել փաստաթղթերի որոնման, նյութերի համակարգման և Թեմի ընդհանրական պատմության շարադրման նախապատրաստության ուղղությամբ: Աշխատանքների պատասխանատվությունը դրվեց Արժ. Տ. Պողոս քահանա Միքայելյանի և Արժ. Տ. Հրաչյա քահանա Գյոզալյանի վրա: Առաջարկվեց եկող տարվա Ս. Զատիկի տոնից անմիջապես հետո Թեմի կտրվածքով կազմակերպել Բարեգործական մեծ հանդիսություն: Հանդիսության հիմնական նպատակն է` թեմական ողջ աշխատանքային ռեսուրսի և անհատ անձանց մեկտեղումը մեկ ընդհանուր հարկի տակ, ինչպես նաև հայ կյանքի մեջ նշանակալի ավանդ ունեցող անհատականություններին գնահատանքի արժանացնելը: Հանդիսությունը կուղեկցվի հանգանակությամբ ի նպաստ Սոֆիայի առաջնորդանիստ ,,Սուրբ Աստվածածին,, եկեղեցու շինարարական աշխատանքների ավարտի: Հանդիսության կազմակերպման հանձնախումբը կղեկավարի հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը: Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի տոնակատարությունների շրջանակում, ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, ՀՀ Կրթության և Գիտության նախարարությանն առընթեր Գեղագիտության ազգային կենտրոնը Սփյուռքի հայկական դպրոցների աշակերտների համար կազմակերպել էր նկարչական մրցույթ, որին ներկայացված նկարները տեղ են գտել բացառիկ հավաքածուի մեջ: Այս տարվա ամռանը, Բուլղարահայոց Առաջնորդ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանի, Բուլղարիայում ՀՀ Դեսպանատան խորհրդատու` Տիկին Նելլի Մաթևոսյանի, Սոֆիայի Համադրիչ խորհրդի նախաձեռնությամբ և ՀԲԸՄ, ՀՄԸՄ հայկական կազմակերպությունների աջակցությամբ ծրագրին իրենց մասնակցությունը բերեցին հայ մանուկները, որոնց աշխատանքները ևս ուղարկվեցին Հայաստան: Ս.թ. նոյեմբերի 20-ին, Սոֆիայի <<Ս. Աստվածածին>> հայոց եկեղեցում տոնախմբություն էր: Ս. Պատարագի ավարտին Առաջնորդ Հայր Սուրբը կատարեց Մանուկների օրհնության կարգ կատարեց, ապա խմբված մանուկներին հանձնվեցին շնորհակալագրեր: Նույն օրը, հառիթ հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանի ծննդյան տարեդարձի, ՀՕՄ Սոֆիայի մասնաճյուղի Կիրակնօրյա մանկապարտեզի սաները ևս պատրաստել էին անակնկալ: Իրենց ուսուցիչների՝ Տիկին Վարդանուշ Մանուելյանի և Տիկին Սնեժանա Հովակիմյանի գլխավորությամբ մանկահասակ երեխաները ծաղիկներ և նվերներ փոխանցեցին Առաջնորդ Հորը, ինչպես նաև ներկայացրին գեղարվեստական ծրագիր: Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում և եզրափակվեց ընդհանրական լուսանկարով: [b]-- ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՄԱՄԼՈ ԴԻՎԱՆ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր