Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների աճ է արձանագրվել, ինչը վկայում են առևտրի տվյալները։
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Նյու Յորքի NYMEX բորսայում WTI տեխասյան թեթև նավթի հունվարյան մատակարարումների արժեքը բարձրացել է 0.55 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 45.48 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի հունվարյան մատակարարումների արժեքը բարձրացել է 0.95 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 46,82 ԱՄՆ դոլար։