Հարավային Կորեայի ընդդիմությունը նախագահի իմպիչմենթի համար անհրաժեշտ ձայները հավաքել է
Հարավային Կորեայի ընդդիմությանը հաջողվել է հավաքել այնքան ձայն, որքան որ բավարար կլինի խոշոր կոռուպցիոն սկնդալի մեջ մեղադրվող երկրի նախագահի դեմ իմպիչմենթի գործընթաց սկսելու համար, հաղորդում է Ronhap գործակալությունը։
«Որոշները կարծում էին, որ մեր վճռականությունը թուլացել է նախօրեին ազգին ուղղված նախագահի ուղերձից հետո, սակայն դա այդպես չէ»,-հայտարարել է իշխող «Սենուրի» կուսակցությունից նախագահի իմպիչմենթի դեմ հանդես եկող Խվան Յան Չուլը։
Նախագահի իմպիչմենթի քվեարկությունը ծրագրված է անցկացնել դեկտեմբերի 2-9-ը ընկած ժամանակահատվածում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նախագահ Պակ Կին Խեն հայտարարել է, որ պատրաստ է հեռանալ զբաղեցրած պաշտոնից, եթե իշխանության անցման խաղաղ ելք գտնեն խորհրդարանում։