Նավթի միջազգային շուկաներում կրկին գնանկում է արձանագրվել, ինչը վկայում են առևտրի էլեկտրոնային բորսաների տվյալները, հաղորդում է gazeta.ru-ն։
Այսպես, Նյու Յորքի NYMEX բորսայում WTI տեխասյան նավթի հունվարյան մատակարարումների արժեքն իջել է 0.65 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 50,73 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի հունվարյան մատակարարումների արժեքը նվազել է 1,06 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 53,37 ԱՄՆ դոլար։