211652_close_icon
views-count8776 դիտում article-date 10:45 02-12-2016

Կարեն Կարապետյանը կուլակաթափման մեխանիզմներ է փնտրում. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը տրանսպորտի և կապի նախարարությանը հանձնարարել է Հյուսիս-Հարավ մայրուղու ֆինանսավորման մեխանիզմներ գտնել, օրինակ՝ մասնավոր ներդրողներ գտնել, որոնք ճանապարհի ինչ-որ հատվածներ կկառուցեն և հետագայում այդ ճանապարհները կդարձնեն վճարովի: «ՉԻ» - Փաստորեն Կարեն Կարապետյանը ոչ թե մայրուղու այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրներ է փնտրում, այլ կուլակաթափման այլընտրանքային մեխանիզմներ: Եվ իսկապես, եթե մի քանի հոգի, ասենք, Հյուսիս-Հարավի փողերից մի 100 մլն դոլար են կերել հո չի՞ կարելի «չորով» հետ պահանջել այդ գումարը («սվոյ» մարդիկ են, հաստատ ուրիշ տեղից չեն): Դրա փոխարեն թող որպես «մասնավոր ներդրողներ» այդ փողերով սարքեն ճանապարհը, հետո էլ «մանրից» հետ բերեն գումարները: Այդպիսով և ճանապարհը կկառուցվի, և «սվոյները» չեն տուժի: Միայն վարորդները կտուժեն, բայց ի՞նչ արած, թող դա ընկալեն որպես «ազգային տուրք»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր