211652_close_icon
views-count4172 դիտում article-date 10:53 02-12-2016

«Աշտարակ կաթ»-ի գնորդը ամերիկյան «Ադրա Ռեմար» ընկերությունն է. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը երեկ հանդիպեց «Աշտարակ կաթ» ընկերության պոտենցիալ գնորդին՝ Արտակ Ասատրյանին: Ըստ Արտակ Ավագյանի, ներդրում կատարող Արտակ Ասատրյանը ներկայացնում է ամերիկյան «Ադրա Ռեմար» ընկերությունը: «Ինքը գործում է Միացյալ Նահանգներում: Համաշխարհային կազմակերպություն է: Թե ինչ կազմակերպությունով ենք սկսում այստեղ վերջնական արտադրությանը, դեռ հայտնի չէ, քանի որ հիմա ամբողջ գործընթացը դեռ տեղի չի ունեցել»,- կցկտուր ասաց Արտակ Ավագյանը՝ նշելով, որ առքուվաճառքն ու վարձակալությունը դեռ չեն ավարտել: Արտակ Ավագյանն էլ հայտարարեց, որ արդեն իսկ «Աշտարակ կաթ» մակնշմամբ թողարկվել է բարձր որակի արտադրանք. «Նույն ծավալով են մատակարարվել, որովհետև մենք չենք ուզում կորցնել ոչ մի գնորդի»: Անդրադառնալով գյուղացիներից մթերած և չվճարած կաթի դիմաց գոյացած պարտքերի մարման հարցին, Ավագյանը նշեց, որ փորձում են գյուղացիներին օգնել՝ պարտքերը մարելու համար: Պարտքը մոտ 180 մլն է»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր