211652_close_icon
views-count36833 դիտում article-date 12:56 02-12-2016

Արտակարգ իրավիճակ Վարդաշենի թիվ 1 կրթահամալիրում. ժամանել են մեծ թվով փրկարարներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 1 կրթահամալիրի տանիքի ալյումինե թիթեղների մի մասը պոկվել և ընկել է գետնին, մի մասն էլ կախված է մնացել և այն հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների միջամտությունը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են հրշեջ-փրկարարներն ու ԱԻՆ ՓԾ օպերատիվ խումբը։ Փրկարարները կարողացել են վտանգավոր ալյումինե թիթեղները տեղափոխել անվտանգ վայր։ Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Նշված կրթահամալիրում սովորում է մոտ 80 երեխա, իսկ դասընթացը չի խոչընդոտվել։ Մնում է, որ Կրթության ու գիտության նախարարությունն օպերատիվորեն օգնության ձեռք մեկնի կրթահամալիրին, որպեսզի տանիքը նախկին տեսքի բերվի, հակառակ դեպքում թե անձրևները, թե ուժեղ քամին կշարունակիեն իրենց սև գործը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր