211652_close_icon
views-count3116 դիտում article-date 16:37 02-12-2016

Բանաստեղծ Հովիկ Հովեյանը պարգևատրվել է Գրիգոր Նարեկացի հուշամեդալով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Նոյեմբերի ավերակները» ժողովածուով բանաստեղծ Հովիկ Հովեյանը բոլորեց իր 60-ամյա հոբելյանը: Դեկտեմբերի 1-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ բանաստեղծ Հովիկ Հովեյանի 60-ամյակին նվիրված հոբելենական երեկո և հեղինակի նորերս հրատարակված «РУИНЫ НОЯБРЯ»/«Նոյեմբերի ավերակները»/ ռուսերեն ժողովածուի շնորհանդեսը: Երեկույթի սկզբում ցուցադրվեց տեսանյութ Հովիկ Հովեյանի անձնական արխիվից, որտեղ բանաստեղծն ինքը պատմում է Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու բակում անցկացրած կյանքի ամենանվիրական հատվածի՝ մանկության մասին, դեպի Սասուն ձգվող իր արմատների, հոր՝ գրող Վաչագան Հովհաննիսյանի և այն մեծանուն արվեստագետների ու մտավորականների մասին, ովքեր անջնջելի հետք են թողել բանաստեղծի կյանքում: Տեսանյութի երկրորդ մասում ներկայացված էին կարծիքներ Հովիկ Հովեյանի մասին՝ տարիների հեռվից մեզ հասնող խոսքեր. Գևորգ Էմին, Մարո Մարգարյան… ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ընթերցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը և նշեց, որ մշակույթի նախարարության կողմից անակնկալ ունեն հոբելյարին՝ Ազգային մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման գործում ունեցած նշանակալի ավանդի համար բանաստեղծ, թարգմանիչ, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործու¬թյան կենտրոնի տնօրեն Հովիկ Հովեյանը պարգևատրվեց ՀՀ մշակույթի նախարարության Գրիգոր Նարեկացի հուշամեդալով: Հեղինակի և նրա անցած ուղղու մասին խոսեցին գրողներ, գրականագետներ, երաժիշտներ, մշակույթի այլ գործիչներ: Ներկայացվեց Հ. Հովեյանի բանաստեղծությունների նորերս հրատարակված՝ «РУИНЫ НОЯБРЯ»/«Նոյեմբերի ավերակները»/ ռուսերեն ժողովածուն: Ռուսերենով թարգմանվել և ժողովածուում են զետեղվել բանաստեղծություններ Հովեյանի՝ «Վրիպած ջրհեղեղ», «Անժամանակություն» գրքերից և անտիպ ստեղծագործություններ: Հոբելենական երեկոյի ընթացքում հնչեցին Հովիկ Հովեյանի բանստեղծություններից՝ ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանի կատարմամբ: Երաժշտական կատարումներով հանդես եկան «Հովեր» պետական կամերային երգչախումբը, «Արամ Խաչատրյան» պետական լարային քառյակը և «Գևորգ Դաբաղյան և ընկերներ » դուդուկահարների անսամբլը։ Հանդիսույթը վարեց ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր