2150 դիտում
18:48 02-12-2016
Տեղի է ունեցել Արցախի կառավարության հերթական նիստը
Դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ:
Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է մտցրել հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների կազմակերպման կարգում՝ ռեժիմներն առավել հստակեցնելու նպատակով:
Քանի որ հանրապետության Ասկերանի, Հադրութի, Մարտունու և Շահումյանի շրջանների գյուղատնտեսության զարգացման 2016 թվականի ծրագրով հատկացվող ֆինանսական միջոցների հաշվին իրականացվում են միայն ոռոգման ցանցի բարելավման և արոտների ջրարբիացման աշխատանքներ, կառավարության որոշմամբ՝ ենթաշրջանային ծրագրի շրջանակներում համապատասխան համայնքներում կիրականացվեն նաև աղբյուրների կառուցման և վերակառուցման աշխատանքներ: Վարչապետը հանձնարարել է կարճ ժամանակաընթացքում գույքագրել գործող և վերականգնման ենթակա աղբյուրները՝ համապատասխան ֆինանսավորման համար:
Գործադիր մարմնի որոշմամբ՝ «Հանրապետական անասնաբուժական և սննդամթերքի փորձաքննությունների լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման լիազորությունները կվերապահվեն գյուղատնտեսության նախարարությանը: Սրանով ավելի արդյունավետ կիրականացվի կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև նախադրյալներ կստեղծվեն անասնաբուժության բնագավառում միասնական քաղաքականության օպտիմալ իրականացման համար:
Նիստում հաստատվել է ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը, ինչի համաձայն՝ սահմանվել են ձվի տեսակների և ձվամթերքի անվտանգությանը, դրանց արտադրությանը, մակնշմանը, փաթեթավորմանը, պահմանը, փոխադրմանը, իրացմանը և օգտահանմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման նպատակով նույնականացման և համապատասխանության հավաստման ընթացակարգերը:
Կառավարության հավանությանն է արժանացել նաև հանրապետությունից Եվրոպական միության տարածք արտահանվող՝ կենդանական ծագում ունեցող մթերքում անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային առավելագույն քանակները սահմանելու, մնացորդային նյութերի նկատմամբ հսկողության իրականացման համար անհրաժեշտ նմուշառման կարգը, որն ուղղված է իրացվող սննդամթերքի անվտանգության մակարդակի բարձրացմանը և արտահանման խթանմանը:
Կառավարության որոշմամբ կանոնակարգվել է սպանդանոցներում սպանդի կազմակերպման գործընթացը և սահմանվել լրացուցիչ պահանջներ, որոնք կլրացնեն սպանդի գործընթացի անվտանգության երաշխիքները և կապահովեն սպանդից ստացված մթերքի անասնաբուժասանիտարական անվտանգությունը և սպառողների առողջությունը: Վարչապետը հանձնարարել է ուժեղացնել վերահսկողությունը նաև տնային պայմաններում իրականացվող մորթի նկատմամբ՝ քաղաքացիների առողջության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված:
[b]ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
1333 դիտում
13:48 23-10-2014
Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը
5827 դիտում
14:56 27-10-2016
Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը. ՀՀ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել
1119 դիտում
20:05 28-12-2015
Տեղի է ունեցել Արցախի կառավարության տարեվերջյան նիստը
Այս բաժնից
1042 դիտում
17:03 26-01-2025
Բրիտանիան կխստացնի դանակների վաճառքի տարիքային սահմանափակումը
937 դիտում
16:51 26-01-2025
«Էովին» փոթորկի հետևանքով Հյուսիսային Իռլանդիայում 100 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության
955 դիտում
16:12 26-01-2025
Իրանը և Թուրքիան քննարկել են ավտոմեքենաների համար վառելիքի հարկային արտոնության չեղարկումը