3117 դիտում
12:00 03-12-2016
Մոսկվան Լոնդոնից պահանջել է չխանգարել Սիրիային օգնելու հարցում
ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ եթե Լոնդոնը մարդասիրական օգնություն չի ուղարկում Սիրիա, ապա կարող է, գոնե, չխանգարել Ռուսաստանին և այլ երկրներին դա անել, հաղորդում է Ria Novosti-ն։
Վերջինս այդկերպ է մեկնաբանել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի մամուլ քարտուղարի այն հայտարարությունը, որ Ռուսաստանն իբր թե խոչընդոտում է Հալեպի արևելյան շրջաններում պաշարված բնակչությանը հումանիտար օգնություն հասցնելուն։
«Պատերազմի այդ բոլոր տարիներին Մեծ Բրիտանիան մի գրամ ալյուր չի հասցրել Սիրիա, ոչ մի դեղահաբ կամ վերմակ՝ խաղաղ բնակիչներին։ Այդ իսկ պատճառով, եթե Մեծ Բրիտանիայի կառավարությունը իրոք ցանկանում է արևելյան շրջանների բնակիչներին հումանիտար օգնություն ուղարկել, ապա բոլոր պայմանները կան։ Ասացեք՝ որտե՞ղ է այդ օգնությունը։ Ուրեմն՝ մի խանգարեք ուրիշներին օգնել»,-ասել է Կոնաշենկովը։
Նմանատիպ նյութեր
2281 դիտում
19:36 19-01-2020
Ուկրաինան Լոնդոնից պահանջել է վերացնել եռաժանին ծայրահեղականության խորհրդանիշների ցանկից
3432 դիտում
15:25 25-07-2016
Թեհրանն ու Մոսկվան կշարունակեն աջակցել Սիրիային ահաբեկչության դեմ պայքարում. Իրանի ԱԳՆ
3819 դիտում
17:34 24-09-2018
Առաջիկա շաբաթներին Մոսկվան Սիրիային C-300-ներ կփոխանցի
Այս բաժնից
832 դիտում
17:24 21-12-2024
Գերմանիայում սուգ է հայտարարվել
571 դիտում
16:21 21-12-2024
Պենտագոնը փորձարկել է 2 հրթիռ, որոնք կփոխարինեն հնացած ATACMS-ներին. Breaking Defence