211652_close_icon
views-count2284 դիտում article-date 19:36 19-01-2020

Ուկրաինան Լոնդոնից պահանջել է վերացնել եռաժանին ծայրահեղականության խորհրդանիշների ցանկից

Լոնդոնում Ուկրաինայի դեսպանատունը բրիտանական ոստինակությունից պահանջել է եռաժանին, որը պատկերված է ուկրաինական գերբի վրա, բացառել ծայրահեղական խորհրդանիշների ցանկից և ներողություն խնդրել: Այս մասին դիվանագիտական ներկայացուցչությունը գրել է Թվիթերի [url=https://twitter.com/UkrEmbLondon/status/1218849631016230913]էջում[/url]: «Եռաժանու՝ Ուկրաինայի գերբի սահմանադրական խորհրդանշանի ընդգրկումը բրիտանացի ուսուցիչների և բուժաշխատողների համար նախատեսված ծայրահեղական ուղեցույցում չափազանց վրդովեցուցիչ է: Ոչ մի բացատրություն ընդունելի չէ: Մենք պահանջում ենք, որ եռաժանին բացառվի ուղեցույցից և պաշտոնական ներողություն հայցվի»,- ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ: Փաստաթուղթը, որը մատնանշում է ուկրաինական դիվանագիտական ներկայացուցչությունը, տարածվել է 2019 թվականին: Ուղեցույցի «դաջվածքներ» բաժնում ցուցադրվում է մարմնի վրա պատկերված եռաժանու նկարը:

Նմանատիպ նյութեր