211652_close_icon
views-count2782 դիտում article-date 11:06 03-12-2016

Կաթնամթերքի սպառումը նվազում է. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում այս տարվա առաջին 9 ամիսներին, ըստ պաշտոնական վիճակագրության, կաթի արտադրությունը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 3 տոկոսով և կազմել 425.5 միլիոն լիտր: Չնայած դրան, գրեթե բոլոր տեսակի կաթնամթերքների տեսակների արտադրությանը նվազել է: Մասնավորապես մածունի, կաթնաշոռի, կեֆիրի արտադրությունը նվազել է 2-4 տոկոսով, թանի, յոգուրտի, պաղպաղակի արտադրությունը նվազել է 5-7 տոկոսով: Փոխարենը կտրուկ՝ ավելի քան 21 տոկոսով աճել է պանրի արտադրությանը: Սա պայմանավորված է նրանով, որ պանրի արտահանումը գգալիորեն աճել է, իսկ Հայաստանում սպառվող կաթնամթերքի արտադրությունը նվազել է բնակչության գնողունակության նվազման և արտագաղթի պատճառով»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր