Ուզբեկստանի նախագահի ընտրությունները ճանաչվել են կայացած
Ուզբեկստանի նախագահի ընտրությունները ճանաչվել են կայացած: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին տվյալների համաձայն՝ տեղական ժամանակով ժամը 12:00-ին քվեարկությանը մասնակցել է 9,3 մարդ, ինչը կազմում է գրանցված ընտրողների 45,5%տոկոսը:
Նախագահի ընտրությունների վերաբերյալ օրենքի համաձայն` ընտրությունները կայացած ճանաչելու համար անհրաժեշտ է քվեարկության ցանկերում ներառված ընտրողների ավելի քան 33 տոկոսի մասնակցությունը:
Աղբյուրի հաղորդմամբ` Ուզբեկստանում պաշտոնապես գործող բոլոր չորս քաղաքական կուսակցություններն իրենց թեկնածուներին գրանցել են ընտրությունների մասնակցության համար:
Հիշեցնենք, որ Ուզբեկստանում արտահերթ ընտրություններն անցկացվում են երկրի Սահմանադրության համաձայն` նախագահ Իսլամ Կարիմովի մահվան կապակցությամբ, ով մահացել է սեպտեմբերի 2-ին` 79 տարեկան հասակում: