211652_close_icon
views-count712 դիտում article-date 14:05 30-04-2023

Ուզբեկստանի ԿԸՀ-ն կայացած է ճանաչել սահմանադրական հանրաքվեն

Ուզբեկստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) կայացած է ճանաչել սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն։ Քվեարկածների թիվը գերազանցել է ցուցակներում գրանցված քաղաքացիների թվի 62 տոկոսը։ Ուզբեկստանի գործող սահմանադրությունն ընդունվել է 1992 թվականին, վերջին տարիներին այն 15 անգամ փոփոխվել է։ Այս մասին հայտնում է kommersant.ru-ն:

«Ժամը 13:00-ի դրությամբ ընտրողների թիվը հասել է 12 083 105-ի, ինչը ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թվի 62,24%-ն է։ Դա նշանակում է, որ ԿԸՀ-ն հիմքեր ունի հանրաքվեն վավեր ճանաչելու համար»,- լրագրողներին ասել է ԿԸՀ ղեկավար Բահրոմ Կուչկարովը:

Ապրիլի 30-ի առավոտյան Ուզբեկստանում հանրաքվե է անցկացվում հանրապետության հիմնական օրենքում փոփոխությունների վերաբերյալ։ Առաջարկվող փոփոխությունները ներառում են Ուզբեկստանի նախագահի լիազորությունների ժամկետը հինգից յոթ տարվա երկարաձգում, մահապատժի արգելում, երկրի քաղաքացու արտահանձնման արգելք և այլն։ Սահմանադրությունը թույլ կտա նաև երկրի գործող նախագահ Շավքաթ Միրզիյոևին երրորդ անգամ անընդմեջ ընտրվել։

Նմանատիպ նյութեր