211652_close_icon
views-count1746 դիտում article-date 15:08 07-12-2016

Նորվեգիայում կառուցված է Արկտիկայի մայր տաճար․ հետաքրքիր փաստեր

1950-ական թվականների կեսերին Տրոմսյոյի շրջանի Տրոմսդալենի քաղաքային խորհուրդը որոշում ընդունեց, որպեսզի համայնքում կառուցեն ծխական եկեղեցի: 1957 թվականին քննարկման ներկայացվեց ճարտարապետ Յան Ինվե Հովիգի առաջարկած պլանը: Այն հետագայում որոշ փոփոխություններ կրեց: 1962 թվականի նոյեմբերի 9-ին վերջնական որոշում կայացվեց, որպեսզի կառուցվի այդ ծխական եկեղեցին: Շինարարական աշխատանքները մեկնարկեցին 1964 թվականի ապրիլի մեկից: Մեկ տարի անց՝ 1965 թվականի դեկտեմբերի 19-ին եկեղեցին օծվեց ձեռամբ եպիսկոպոս Մոնրադ Նորդերվալի: Արտաքին շենքն իրենից ներկայացնում է իրար հատվող երկու եռանկյունաձև կոնստրուկցիաներ: Վերջիններս պատված են ալյումինե թիթեղներով: Այն տպավորությունն է ստեղծված, որ հեռվից այն նմանվի սառցասարի: Բացի դրանից, եկեղեցին հիշեցնում է նաև այդտեղ գտնվող Հայա կղզին: Արևմտյան պորտալի բարձրությունը կազմում է 35 մետր: Արկտիկական մայր տաճարը նախատեսված է 720 այցելուների համար: Խորանի հատվածում գտնվում է վիտրաժը: Դրա հեղինակն է Վիկտոր Սպարրեն: Այն ստեղծվել է 1972 թվականին: Վիտրաժում պատկերված է Աստծո ձեռքը որից ճառագում են լույսի երեք ցոլանքներ: Այդ լույսերն ընկած են Հիսուս Քրիստոսի և նրան հարևանությամբ կանգնած երկու մարդկանց վրա: Ինչպես եկեղեցու ճարտարապետության մեջ, այնպես էլ ներսում ակտիվորեն օգտագործվել են «երեք» թվի խորհրդանիշները: Ժամանակակից երգեհոնը օգտագործվում է 2005 թվականի դեկտեմբերի 17-ից՝ եկեղեցու օծման քառասունամյակի օրվանից: Այն փոխարինելու եկավ առավել հին երգեհոնին, որն այստեղ տեղադրվել էր հնթացս եկեղեցու կառուցման: Արկտիկական մայր տաճարում, վասն եկեղեցու կարիքների, երբեմն իրականացվում են երգեհոնային համերգային ծրագրեր:

Նմանատիպ նյութեր