10487 դիտում
11:10 07-12-2016
Մարմնավաճառները կալանավայրում հանդիպել են ՄԻԱՎ/ՁԻԱՀ հիվանդությամբ տառապող դատապարտյալի հետ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ, գնդապետ Արսեն Աֆրիկյանը հարցաքննության է հրավիրվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
Ինչպես հայտնի է՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակներում կալանավորվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի նախկին տեղակալ Կարապետ Մկրտչյանը։ Հենց նա է քրեակատարողական հիմնարկի երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակում փաստացի կազմակերպել մարմնավաճառությամբ զբաղվող կանանց տեսակցությունը դատապարտյալների հետ։ Ընդ որում, այդ դատապարտյալները իրավունք չունեին տեսակցություն ունենալու որևէ մեկի հետ։ Ուշագրավն այն է, որ մարմնավաճառները կալանավայրում հանդիպել են ՄԻԱՎ/ԶԻԱՀ ծանր իմունային անբավարարություն հիվանդությամբ տառապող դատապարտյալի հետ։
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ բացի վերոնշյալ պաշտոնատար անձանցից, որոնց թվում է և հերթափոխի պետ, փոխգնդապետ Խաչիկը, առաջիկայում այլ պաշտոնատար անձանց ևս մեղադրանք կառաջադրվի։
Չի բացառվում, որ փոխգնդապետը և ՔԿՀ պետի նախկին տեղակալը միայնակ չեն գործել։ Ու թերևս հենց այդ պարզելու համար քրգործի քննության շրջանակներում հարցաքննվել է նաև ՔԿՀ պետ, գնդապետ Արսեն Աֆրիկյանը։ Իսկ թե ինչով կավարտվի այս աղմկալի դեպքի բացահայտումը, սպասենք զարգացումներին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3967 դիտում
14:40 03-12-2017
Վերջին տարիներին Հայաստանում արձանագրվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի լուսաբանման հետ կապված դրական փոփոխություն
2385 դիտում
15:12 24-02-2015
Հազվադեպ հիվանդությամբ տառապող 13-ամյա Դավիթին վիրահատություն է անհրաժեշտ Ֆրանսիայում. տեսանյութ
Այս բաժնից
2437 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
913 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1231 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»