ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը TIME ամսագրի վարկածով 2016 թվականի տարվա մարդ է ճանաչվել: Այս մասին հայտնում է RBC-ն:
Յուրաքանչյուր տարի TIME-ի խմբագիրներն ընտրում են այն անձին, որն անցնող տարվա ընթացքում ամենամեծ ազդեցությունն է թողել տարբեր ոլորտներում:
Վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը:
Հիշեցնենք, որ անցած տարի հաղթող էր ճանաչվել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: