211652_close_icon
views-count5810 դիտում article-date 09:52 08-12-2016

Ստեփանծմինդա-Լարսը շարունակում է փա՞կ մնալ. կուտակվել են հարյուրավոր մեքենաներ. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երեկ ժամը 17։30-ի դրությամբ, անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար։ Այս հավաստիացմանը, սակայն, պետք է որոշակի վերապահումներով մոտենալ: Մեր տեղեկություններով ճանապարհը առնվազն այդ պահին դեռ շարունակում էր փակ մնալ և վրացական կողմը դեռ չէր ավարտել ճանապարհը ձնից մաքրելու աշխատանքները, և երթևեկությունը թույլատրվում է միայն մարդատար մեքենաներին։ Այսօր առավոտյան այս հարցում թերևս հստակություն կմտնի։ Ճանապարհի նշված հատվածը փակվել էր դեկտեմբերի 2-ին, ինչի պատճառով այստեղ կուտակվել են հարյուրավոր մեքենաներ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր