211652_close_icon
views-count12180 դիտում article-date 10:40 08-12-2016

Սամվել Կարապետյանը պաշտոնանկվածներին խոստանում է արժանի պարգևատրում 2018թ.-ից հետո. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանն ավելի հաճախ է սկսել Հայաստան այցելել և, բացի իր բիզնես և բարեգործական գործունեությունից, սերտորեն սկսել է զբաղվել ներքաղաքական իրադարձություններով։ Հայաստանյան բիզնես և բարեգործական ներդրումների քաղաքական կապիտալիզացիան սկսել է ազդել նաև անձնական հարաբերությունների վրա. Սամվել Կարապետյանի և նրա շատ ընկերների հարաբերությունները էլ նախկինը չեն։ Շատ մտերիմներ արձանագրում են, որ շփումներում նա փոխել է տոնը։ Սամվել Կարապետյանը ինտենսիվ հանդիպում է Կարեն Կարապետյանի կողմից պաշտոնանկ արված մի քանի նախկին պաշտոնյաների հետ, որոնց հետ նաև քավոր-սանիկային հարաբերություններ ունի։ Նա բոլորին հանգստացնում է՝ հնարավոր հարվածներից պաշտպանելով ընկերոջը՝ վարչապետ Կարեն Կարապետյանին, և սլաքներն ուղղելով Սերժ Սարգսյանի ուղղությամբ։ Սամվել Կարապետյանը բոլորին ասում է, թե Կարեն Կարապետյանին ժամանակ է պետք մինչև 2018թ., որից հետո բոլոր ընկերներին էլ խոստանում է արժանի պարգևատրում և վերադարձ պետական ծառայության»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր