211652_close_icon
views-count5472 դիտում article-date 10:45 09-12-2016

Յուրահատուկ առևտուր՝ մայրաքաղաքի ամենաանհավանական հատվածներում. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Երևանցիներս վարժվել ենք փողոցային առևտրի գոյությանը մայրաքաղաքի ամենաանհավանական հատվածներում՝ սկսած Մատենադարանի մուտքի մոտ վաճառվող մանրմունր իրերից, վերջացրած մետրոյի գետնանցումներում անմիջապես գետնին վաճառվող ձկնեղենից, չրերից ու կանաչուց։ Տպավորություն է ստեղծվել, թե այս խնդիրը երբեք չի կարգավորվի։ Մյուս կողմից էլ՝ բացօթյա առևտրով զբաղվողներն իրենց առօրյա հացն են հոգում, բացի դրանից՝ փողոցում, անգամ հակահիգիենիկ պայմաններում վաճառվող մթերքն ավելի մատչելի է որոշ խավերի համար, քան ձեռք կբերեին խանութներում։ Զանազան կանաչիներով բեռնված մանկական սայլակն էլ կանգնեցված էր Մաշտոցի պողոտայի մայթին։ Իմիջիայլոց, գնորդները պասիվ չէին։ Գուցե նրանց գրավել էր յուրահատուկ առևտուրը՝ ուղիղ մանկական սայլակից»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր