211652_close_icon
views-count3048 դիտում article-date 14:01 16-12-2016

Դեկտեմբերի 5-11-ը Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծի»-ին ստացվել է 163 հեռախոսազանգ

Դեկտեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 163 հեռախոսազանգ, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 122-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 41 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 69 հեռախոսազանգ, որոնցից 64-ին լուծում է տրվել, իսկ 5-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:

Նմանատիպ նյութեր