211652_close_icon
views-count2492 դիտում article-date 14:59 09-12-2016

Հոսպիտալացումից հետո Քանյե Ուեսթն առաջին անգամ հայտնվել է հանրության մեջ

Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ ռեփփեր Քանյե Ուեսթը նյարդային պոռթկումով հոսպիտալացվելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրության մեջ, հաղորդում է JustJared-ը։ 39-ամյա երաժշտին տեսել են «Rick Owens: Furniture» ցուցասրահում, որը գտնվում է Արևմտյան Հոլիվուդում։ Ռեփփերի արտաքինում փոփոխություն է եղել. նա ներկել է մազերը՝ դառնալով շիկահեր։ Հիշեցնենք, որ Ուեսթը, ով վերջերս առաջադրվել էր 8 «Գրեմմի» մրցանակի, հիվանդանոց էր ընկել 17 օր առաջ գերհոգնածության պատճառով։ Դրանից հետո ԶԼՄ-ները գրեցին, թե Քիմ Քարդաշյանը ամուսնալուծվում է Քանյեից, ինչը հերքեց նրանց ընտանիքի մտերիմ աղբյուրը։

Նմանատիպ նյութեր