9587 դիտում
13:32 09-12-2016
Հենրիխ Մխիթարյան. Կարծես ուսերիցս ծանր բեռ ընկավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եվրոպա լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում ուկրաինական «Զարյայի» նկատմամբ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/09/103529/]հաղթանակից[/url] (2:0) հետո «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է խաղն ու իր առաջին գոլը թիմի կազմում:
«Այդ գոլից հետո կարծես ուսերիցս մի ծանր բեռ ընկավ, քանի որ երկար էի սպասել այդ պահին և հույս ունեի, որ հնարավորինս շուտ աչքի կընկնեմ:
Ինչպե՞ս ստացվեց իմ անցումը: Ես տեսա, որ Ռունին ձախ եզր է տեղաշարժվում և նա իմ համար ազատ գոտի բացեց: Ցանկանում էի փոխանցում կատարել նրան, սակայն ուշ էր: Մնացել էր Ռաֆայելին շրջանցելու տարբերակը, ինչն էլ ես արեցի և կարողացա գոլ խփել:
Սակայն իմ հաջորդ գոլը պետք է խփեմ «Օլդ Տրաֆորդում», քանի որ ցանկանում եմ աչքի ընկնել տանը: Դա բոլորովին այլ զգացողություններ են և ես ամեն ինչ կանեմ, որ դա տեղի ունենա», ասել է Մխիթարյանը:
Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ հանդիպումը կանցկացնի սեփական հարկի` Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ: Խաղը կկայանա դեկտեմբերի 11-ին` Երևանի ժամանակով 18:15-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
9278 դիտում
20:58 23-06-2017
Հենրիխ Մխիթարյան. Մենք կարծես մի ընտանիք լինենք
12116 դիտում
23:59 26-03-2020
Հենրիխ Մխիթարյան․ Աղոթում եմ այս ծանր ժամանակներում բոլոր տառապողների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3848 դիտում
16:15 21-05-2019
Հենրիխ Մխիթարյան. Ցավալի է, բայց մենք ծանր որոշում կայացրինք
Այս բաժնից
2290 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2953 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2464 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում