12047 դիտում
23:59 26-03-2020
Հենրիխ Մխիթարյան․ Աղոթում եմ այս ծանր ժամանակներում բոլոր տառապողների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դիմել է երկրպագուներին։
«Հույս ունեմ՝ բոլորդ անվտանգ եք, առողջ եք եւ լավ եք տանը։ Աղոթում եմ այս ծանր ժամանակներում բոլոր տառապողների համար։ Զորեղություն եմ մաղթում կյանքեր փրկելու համար ծանր պայքար տանող բուժաշխատողներին եւ բնակչությանն անհրաժեշտ ապրանքներ ապահովելու համար ծանր աշխատանք կատարողներին»,- գրել է Մխիթարյանը Ֆեյսբուքում։
Նա նաեւ տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ տանը մարզվում է եւ ավելի շատ ժամանակ է անցկացնում ընտանիքի հետ, դիտում է ֆիլմեր ու սերիալներ։ Մխիթարյանը նաեւ խնդրել է խորհուրդ տալ, թե ինչ ֆիլմ կամ սերիալ դիտել։
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իտալիայի առաջնությունը դադարեցված է։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2302 դիտում
09:39 07-10-2016
Հոգեկան հիվանդությամբ տառապողների աճ է նկատվում. «Իրավունք»
Այս բաժնից
889 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը
742 դիտում
21:09 18-10-2024
Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան նվիրված աշխատաժողով Լոռու մարզում